Մեծ Բրիտանիան պետք է ցրտից փրկի 50 հազար սիրիացու. «The Independent»

Մեծ Բրիտանիան պետք է ցրտից փրկի 50 հազար սիրիացու. «The Independent»

Բրիտանական հեղինակավոր «The Independent»-ը՝ հղում անելով երկրի քաղաքական գործիչ Իվեթ Կուպերի արտահայտությանը, գրում է, թե Մեծ Բրիտանիան չպետք է անգործության մատնվի, քանի դեռ երեխաները սառչում են փախստականների ճամբարում: Այդ մասին հաղորդում է «gazeta.ru»-ն:



Ըստ Կուպերի, Մեծ Բրիտանիան բավարար ջանքեր չի թափում այն բանի համար, որպեսզի սատարի այն մարդկանց,ոքեր փրկվում են ռազմական հակամարտություններից ու հալածանքներից: Կուպերը կոչ է արել վարչապետ Դևիդ Քեմերոնին որքան հնարավոր է շուտ զբաղվել այս հարցով, քանի որ մոտեցող ձմեռը սպառնում է ժաանակվորապես Մերձավոր Արևելքում ապրող մոտ 3 մլն փախստականների կյանքին: Նախորդ ձմռանը որոշ սիրիացիներ, ովքեր տեղավորվել էին Լիբանանի և Թուրքիայի ամբաներում զոհվեցին ծանր եղանակային պայմանների պատճառով:



Նախորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի քաղաքացիները խորհրդարանի շենքի մոտ հանրահավաք անցկացրեցին՝ ի հիշատակ նախորդ ձմեռ զոհված փախստական երեխաների: Երկրի քաղաքացիները կոչ են անում այն բանին, որպեսզի առավել ծանր պայմաններում ապրող սիրիացիներին թույլատրվի մինչև Ծննդյան տոները վերաբնակեցվել այլ տեղեր և պատրաստ լինել առաջիկա հինգ տարիների ընթացքում ընդունել ավելի քան 50 հ;ազար սիրիացու: