Եվրախորհուրդը մտահոգված է Գերմանիայում մարդատյացության դրսևորումների խորացմամբ

Եվրախորհուրդը մտահոգված է Գերմանիայում մարդատյացության դրսևորումների խորացմամբ

Մարդու իրավունքների գծով Եվրախորհրդի կոմիսար Նիլս Մյուժնիեկսը` Գերմանիայում մարդու իրավունքների իրավիճակի մասին Բեռլինում արտասանած իր զեկույցում անհանգստություն է հայտնել Գերմանիայում ռասիստական և մարդատյացության տրամադրությունների աճի կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է «gazeta.ru »-ն:



Մյուժնիեկսը Գերմանիայի իշխանություններին կոչ է արել ընդլայնել ռասիզմի և մարդատյացության դրսևորումների դեմ պայքարը: Նրա կարծիքով՝ հարկ է ուշադրություն դարձնել ոչ միայն ծայրահեղական խմբերի գործունեության վրա, այլ նաև առանձին նմանատիպ իրավախախտների, ովքեր կապված չեն արմատականների հետ: Նա Գերմանիայի իշխանությանը խորհուրդ է տվել ներգաղթյալներին տեղավորելու հարցում ստեղծել ընդհանուր ստանդարտներ և ավելացնել դաշնային հողերին տրամադրվող ֆինանսական օգնությունը:



Դրանով հանդերձ, Մյուժնիեկսը նշել է Գերմանիայի «նշանակալից ջանքերը» ներգաղթյալներին օգնություն ցույց տալու և հայտարարել է փախստականներին ապաստան տրամադրելու և ինտեգրացման գործընթացների արագացման անհրաժեշտության մասին: