Հացամթերքը նախորդ տարվա համեմատ էժանացել է

Հացամթերքը նախորդ տարվա համեմատ էժանացել է

Ազգային վիճակագրական ծառայության գների Վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ նախորդ տարվա օգոստոսի համեմատ՝ 2015թ. օգոստոսին Հայաստանում էժանացել է հացամթերքը, մսամթերքը, սուրճը, ալկոհոլային խմիչքները:  



«Սեպտեմբերին գրանցվել է 0,1% գնաճ. պարենային ապրանքների գները մնացել են անփոփոխ, ոչ պարենային ապրանքատեսակները թանկացել են 0.6%-ով: Թանկացել են սմբուկը, կանաչ սոխը, լոլիկը, սխտորը, իսկ էժանացել են գազարը, կարտոֆիլը, գլուխ սոխը, պղպեղը: Եթե համադրենք նախորդ տարվա սեպտեմբերի հետ, ապա բանջարեղենը բավականին թանկացել է. կաղամբը` 49 տոկոսով, կարտոֆիլը` 24 տոկոսով, լոլիկը` 38,9 տոկոսով, սխտորը` 41 տոկոսով »,- ասաց Մարտիրոսյանը: Ներկայացնելով տվյալները 9 ամսվա կտրվածքով՝ Մարտիրոսյանն ասաց. որ ձուն թանկացել է 25,9 տոկոսով, ձկնամթերքը՝ 14,1 տոկոսով, միրգը՝ 12 տոկոսով, շաքարավազը՝ 10 տոկոսով: «2015թ. առաջին եռամսյակում արձանագրվել է 2,3% գնաճ, 2-րդ եռամսյակում՝ 2.3% գնանկում, իսկ վերջին եռամսյակում՝ 2% գնանկում»,-նշեց նա։