ԵՄ-ում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի նոր եղանակ են առաջարկում

ԵՄ-ում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի նոր եղանակ են առաջարկում

ԵՄ երկու երկրներ՝ Իսպանիան և Ռումինիան ՄԱԿ-ում հանդես են եկել միջազգային ահաբեկիչների համար տրիբունալ ստեղծելու նախաձեռնությամբ: Նման հայտարարություն է արել Նյու Յորքում Իսպանիայի ԱԳՆ ղեկավար Խոսե Մարգալլան: Այդ մասին հաղորդում է «ria.ru»-ն:



«Լիովին աջակցում ենք մեր ռումինացի գործընկերներին և այդ նախաձեռնությունը դնում ենք ՄԱԿ-ում քննարկման: Հիմա 21-րդ դարն է, իսկ աշխարհում մինչև հիմա միջազգային դատարան չկա ահաբեկիչների համար, որոնք կարող են անպատիժ մնալ: Դատական գործընթացները հիմնված կլինեն Հաագայի տրիբունալի իրավաբանական հիմքի վրա: Այդ դատարանը աշխարհի երկրներին կօգնի այն պահերին, երբ նրանք հնարավորություն չունեն օրենքի ողջ խստությամբ պատժելու ահաբեկիչներին»,- ասել է Մարգալլան: