Ժնևի ՄԱԿ կենտրոնակայանը ժամանակավորապես հանդես կգա այլ կարգավիճակով

Ժնևի ՄԱԿ կենտրոնակայանը ժամանակավորապես հանդես կգա այլ կարգավիճակով

Ժնևում գտնվող ՄԱԿ կենտրոնակայանը առաջիկա ամսվա ընթացքում Ազգությունների պալատի իր դռները կբացի հանրության այցելությունների համար՝ կապված կազմակերպության ստեղծման 70- ամյա տարելիցի հանդիսությունների հետ: Այդ մասին հաղորդում է «euromag.ru»-ն՝ հղում անելով «The Local»-ին:
Պատմական շինությունը բաց կլինի զբոսաշրջիկների և քաղաքի բնակիչների առջև հոկտեմբերի 24-ին: Դրանից բացի, գլոբալ կազմակերպության հիմնադրման 70-ամյա տարելիցի կապակցությամբ հանդիսությունների շրջանակում պլանավորված են մի շարք ուշագրավ միջոցառումներ: Դրանց թվում է իտալացի վարպետ Միքելանջելո Պիստոլետտոյի «Վերածնունդ» անվանումը կրող արձանի բացման արարողությունը՝ Ազգերի Պալատը շրջապատող Արիանա զբոսայգում:
Այլ միջոցառումների թվում կլինեն անվճար էքսկուրսիոն շրջագայությունները Ազգությունների պալատով, ցուցահանդեսները, համերգներն ու բազմաբնույթ մրցույթ-խաղերը: