Մայրաքաղաքում շարունակվում են ծառերի բների կրապատման աշնանային աշխատանքները

Մայրաքաղաքում շարունակվում են ծառերի բների կրապատման աշնանային աշխատանքները

Հոկտեմբերի 1-ից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ծառերի բների կրապատման աշնանային փուլի աշխատանքները: Սա գյուղկանոններով նախատեսված պարտադիր գործընթաց է, որը ծառերի խնամքն ապահովելու, միջատների հնարավոր թափանցումն արմատային համակարգ կանխելու և ընդհանուր բուժական նպատակ է հետապնդում:



Աշխատանքներին որոշակիորեն խոչընդոտում են տեղումները: Բոլոր այն ծառաբները, որոնցից կիրը մաքրվում է տեղացող անձրևի պատճառով, կրապատվում են երկրորդ անգամ: