Վենետիկում հայտնվել է առաջին հիբրիդային նավակ-տաքսին

Վենետիկում հայտնվել է առաջին հիբրիդային նավակ-տաքսին

Վենետիկի կոոպերատիվի նախագահ Լուիջի Գարրիցոն դարձավ քաղաքում առաջին հիբրիդային տաքսիի սեփականատերը, որն աշխատում է թե՛ վառելիքով, և թե էլեկտրականությամբ: Այդ մասին հաղորդում է «euromag.ru»-ն:
Նման տաքսիից աղմուկն ու աղտոտվածությունն ավելի քիչ է: «Պատկերացրեք, եթե բոլորի մոտ նման միջոց լիներ: Իհարկե բաց ծովում ավելի հարմար է բենզինով վարելը, սակայն ջրանցքներում ավելի արդյունավետ է էլեկտրականությունը», - մեկնաբանում է նավի տերը:
Նավակի նախատիպը արդեն հայտնվել է «Moncalieri» ընկերության ուշադրության կենտրոնում, որը պատրաստվում է այն վերաձևավորել «Rivolli» քաղաքային տաքսու:
Նման նավակը կունենա վեց մարտկոցներից բաղկացած էլեկտրական շարժիչ:
Լուիջի Գարրիցոն պատրաստվում է ցույց տալ նախատիպը Վենետիկի քաղաքապետին և խնդրել նրա աջակցությունը` գաղափարի տարածման գործում: