Սթիվեն Սփիլբերգը մտադիր է իներորդ անգամ ձեռնամուխ լինել Ինդիանա Ջոնսի պատմությանը

Սթիվեն Սփիլբերգը մտադիր է իներորդ անգամ ձեռնամուխ լինել Ինդիանա Ջոնսի պատմությանը

Հոլիվուդյան անվանի կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը հայտարարել է , որ ամենայն հավանականությամբ, ձեռնամուխ կլինի Ինդիանա Ջոնսի մասին կինոսերիայի շարունակությանը: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն:



Քառակի օսկարակիր Սփիլբերգը այդ մասին պատմել է «Լրտեսական կամուրջ » դրամայի (այ ֆիլմի պրեմիերայի մասին hraparam.am-ը վերջերս գրել է) էկրաններ բարձրանալու կապակցությամբ «Yahoo Movies » ամսագրին տված հարցազրույցում: Բեմադրիչը նշել է, որ այս նոր ֆիլմում գլխավոր դերը նորից ստանձնելու է 73-ամյա Հարիսոն Ֆորդը:
Սփիլբերգը հարցազրույց էր տվել «Լրտեսական կամուրջ »-ում գլխավոր դերակատար Թոմ Հենքսի հետ միասին և հիշեցրել է, որ Ինդիանա Ջոնսին նվիրված ֆիլմաշարքից չորսում նկարահանվել է Ֆորդը, չորսում էլ՝ Հենքսը:



«Այժմ ես, միգուցե, նկարահանեմ «Ինդիի» հինգերորդ ֆիլմը Ֆորդի հետ, իսկ հետո ստիպված կլինեմ ևս մեկ ֆիլմ նկարահանել Հենքսի հետ, որպեսզի արդար լինի», կատակել է ռեժիսորը:
2013-ին Ինդիանա Ջոնսի մասին հետագա ֆիլմերի իրավունքները գնել է «Walt Disney» կինոընկերությունը: Իսկ «Ինդիանա Ջոնս 5-ի» նկարահանման պլանների մասին առաջին անգամ սկսեցին խոսել 2015-ի մայիսին:



Հիշեցնենք, որ Հարիսոն Ֆորդի մասնակցությամբ բոլոր չորս ֆիլմերը մեծ հաջողություն են ունեցել և միասին վերցրած վարձույթում հավաքել են երկու միլիարդից քիչ ավելի գումար:



Նկարում՝ Սփիլբերգը Ինդիանա Ջոնսի նկարահանումների ժամանակ