Մեծ Բրիտանիայում սուֆրաժիստուհիներին նույնացրել են ռասիստների հետ

Մեծ Բրիտանիայում սուֆրաժիստուհիներին նույնացրել են ռասիստների հետ

Մեծ Բրիտանիայում էկրաններ բարձրացած «Սուֆրաժիստուհին» ֆիլմը սկանդալային աղմուկ է հանել, իսկ ֆիլմի գլխավոր դերակատարուհին՝ ամերիկյան կիոյի գերաստղ Մերիլ Սթրիփը ենթարկվել է քննադատության՝ ֆիլմին նվիրված ֆոտոսեսիայում իր վարքագծի համար: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն՝ հղում անելով «The Guardian»-ին:
Բրիտանական «Time Out» ամսագրում տպագրված լուսանկարներում Սթրիփը պատկերված է մարզաշապիկով, որի վրա կա գրառում՝ «Ես ավելի շուտ խռովարար կլինեմ, քան՝ ստրուկ»: Այս արտահայտության համար օսկարակիր դերասանուհուն սոցցանցերում մեղադրելեն ռասայական աննրբանկատություն դրսևորելու մեջ: Բանն այն է, որ սոցցանցերի օգտատերերն ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա,որ ԱՄՆ բնակիչներից շատրի մոտ նման բառերը ասոցացվումեն ստրկության դարաշրջանի և սևամորթների հետ:
Բրիտանական «Սուֆրաժիստուհին» ֆիլմը նվիրված է կանացի հասարակական շարժմանը,որի մասնակիցները XIX դարի վերջին Մեծ Բրիտանիայում ձգտում էին կանացի ազատության և մասնավորապես՝ ընտրական իրավունքի: Ֆիլմում ՝ «Ես ավելի շուտ խռովարար կլինեմ, քան՝ ստրուկ» արտահայտությունը պատկանում է Սթրիփի հերոսուհուն՝ սուֆրաժիստուհիների առաջնորդ Էմելին Պանհերսթին: