Ի՞նչպես է բրիտանացիների մոտ արտահայտվում «արձակուրդային նոստալջին». հետազոտություն

Ի՞նչպես է բրիտանացիների մոտ արտահայտվում «արձակուրդային նոստալջին». հետազոտություն

Մեծ Բրիտանիայում անցկացված հետազոտությունների արդյունքները, որոնց նպատակն էր պարզել արձակուրդի ազդեցությունը երկրի ազգաբնակչության վրա, ցույց են տվել, որ բրիտանացիները կարոտ են զգում արձակուրդի նկատմամբ միայն դրան հաջորդող 16 օրերի ընթացքում: Այդ մասին հաղորդում է «euromag.ru»-ն: Ինչպես հայտնի է, Լոնդոնի եղանակը ընդհանրապես նույնացվում է մոխրագույնի և անձրևի հետ, իսկ հետազոտության անցկացման ընթացքում արևային արձակուրդների հիշողությունները կենդանացնելու համար բրիտանական ընկերությունը ստեղծել է ավտոմատներ, որտեղ տեղադրված են շշեր` անցած արձակուրդի բոլոր հնարավոր բույրերով:
Նույն հետազոտության տվյալներով` զգացմունքներից ամենաարդյունավետը հոտառությունն է, որը հիշողություններ է արթնացնում: «Արձակուրդի հոտերի» մեջ մտնում է ծովային օդի, արևապաշտպան քսուքի, թարմ հնձված խոտի և այլ բույրեր: