Աշոտ Ղուլյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմին

Աշոտ Ղուլյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմին

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 14-ին Երևանում հադիպել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Քերոլին Մուգարի և նույն կազմակերպության համանախագահ Էնթոնի Բարսամյանի և հետ. տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

Կողմերը քննարկել են ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների և ԼՂՀ պետական կառույցների, մասնավորապես՝ խորհրդարանի միջև համագործակցության հնարավոր ուղղությունները, մտքեր փոխանակել տարածաշրջանային անվտանգության, Արցախի հանրային-տնտեսական կյանքի զարգացման հարցերի շուրջ։



Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԱՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը:



Նույն օրը Աշոտ Ղուլյանը մասնակցել է Փարաքարի պուրակում Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ առաջին արտակարգ և լիազոր դեսպան Հարրի Գիլմորի հիշատակին նվիրված ծառատունկին: