Դոնալդ Թրամփն իր խոսքերի պատճառով օրեցօր նոր հակառակորդներ է ձեռք բերում

Դոնալդ Թրամփն իր խոսքերի պատճառով օրեցօր նոր հակառակորդներ է ձեռք բերում

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն առաջացրել է ԱՄՆ-ում բնակվող մուսուլմանների վրդովմունքը՝ աջակցություն հայտնելով երկրի տարածքում մի շարք մզկիթների փակման գաղափարին՝ Այդ մասին հաղորդում է «ria.ru»-ն` հղում անելով «The New York Times»»-ին։



«Fox Business Network» ալիքի հետ հարցազրույցում Թրամփին հարց են ուղղել՝ «արժե՞, որ ԱՄՆ-ը «Իսլամական պետության» դեմ պայքարում որոշ մզկիթներ փակի»։ «Ես հաստատ կանեի դա»,- պատասխանել է քաղաքական գործիչը։
Նա հավելել է, որ վստահ չէ, թե նման գործողությունները օրինական են, սակայն նշել է, որ ամերիկյան իշխանությունները պետք է դիտարկեն նման տարբե րակը։



Ի պատասխան դրա՝ ամերիկա-իսլամական հարաբերությունների հարցերով խորհուրդը հայտարարել է, որ Թրամփի խոսքերը ոտնձգություն են դավանանքի ազատության նկատմամբ։
Hraparak.am-ի կողմից հավելենք, որ Թրամփն արդեն որերորդ անգամ է, ինչ իր արտահայտած անհեթեթ մտքերով առաջացնում է հանրության որոշ մասի դժգոհությունը: Ժամանակին նա հանդես էր գալիս սիրիացի փախստականների դեմ, հետո սկսեց անվայելուչ արտահայտություններ մեքսիկացիների մասին, ինչն անգամ սուր հակազդեցության հանդիպեց երգիչ Խուլիո Իգլեսիասի կողմից: Հիմա էլ մուսուլմանները…