Պեսկովը խոսել է Սիրիայում ցամաքային գործողությունների մասին

Պեսկովը խոսել է Սիրիայում ցամաքային գործողությունների մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, բրիտանական BBC կորպորացիայի «Hard Talk» ծրագրին տված հարցազրույցում այն միտքն է հայտնել, թե «Իսլամանակ պետության» դեմ հաղթանակը անհնար կլինի առանց հաջող ցամաքային օպերացիայի: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն:



«Մեր նպատակը կայանում է այն բանում,որպեսզի ամրաօնդվի սիրիական լեգիտիմ բանակի դիրքերը, քանի որ այլ ուղի չկա: Օդային օպերացիաները հաջողություն չեն ունենա աեանց ցամաքայինի: Եվ միակ պետությունը, որը կարող է իրականացնել այդ ցամաքային հարձակողական օպերացիան ահաբեկիչների դեմ, դա Սիրիան է»,- ասել է Պեսկովը:
Պուտինի մամուլի քարտուղարը նաև առաջարկել է մտածել Սիրիայում քաղաքական կագավորման ուղղությամբ, միայն ահաբեկիչների դեմ վերջնական հաղթանակ տանելուց հետո, քանի որ, ըստ նրա, «ներկա պահին դրան հասնել անհնար է»: