Իրանը Արևմուտքի պատժամիջոցներից ազատվելուց հետո կարող է նավթի արտահանումը հասցնել օրական մինչև 600 հազար բարելի

Իրանը Արևմուտքի պատժամիջոցներից ազատվելուց հետո կարող է նավթի արտահանումը հասցնել օրական մինչև 600 հազար բարելի

Փորձագետների կարծիքով` Իրանի նկատմամբ պատժամիջոցների հանվելուց հետո երկիրը 2016-ի ավարտին կարող է նավթի արտահանումը մեծացնել, հասցնելով օրական մինչև 600 հազար բարելի, ինչը կհանգեցնի համաշխարհային գների անկմանը: Այդ մասին հաղորդում է «gordonua.com»-ը` հղում անելով իրանական IRNA գործակալությանը:



Փորձագետները նաև նշում են, որ Իրանի նավթի արտահանման աճ տեղի կունենա հատկապես 2016-ի երկրորդ կեսին, հավելելով, որ համաշխարհային գների անկումը չի կարող չմտահոգել ՕՊԵԿ-ի մյուս անդամ-երկրներին: