«Ընդդիմության միասնական շտաբ»-ը ևս եթերով հանդես է գալու

«Ընդդիմության միասնական շտաբ»-ը ևս եթերով հանդես է գալու

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի գրասենյակում այսօր տեղի է ունեցել շտաբի նիստ. այս մասին Hraparak.am-ի հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի պատասխանատու Վարուժան Ավետիսյանը։ Նա տեղեկացրեց, որ նիստի ընթացքում հաստատել են շտաբի կառուցվածքը, գործառույթները և պատասխանատուներին, ինչպես նաև ընդունել գործողությունների ծրագիրը.



«Կազմակերպչական նիստ է եղել,որոշել են հիմնական մոտեցումները առաջիկա քայլերի հետ կապված, ինչպես են աշխատելու»։«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբի»-ի ղեկավարը Ժիրայր Սեֆիլյաննն է, այս ճակատի մեջ ընդգրկված են հետևյալ հասարակական-քաղաքական ուժերը՝ Հիմնադիր խորհրդարան», քաղաքագետների միություն, «Ոտքի, Հայաստան» նախաձեռնություն, «Ժառանգություն», «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն։ Ավետիսյանը տեղեկացրեց, որ շտաբի ներսում ձևավորել են տարբեր կառույցներ. «Համապատասխան ստորաբաժանումներ են արվել՝ Հավաքների, հանդիպումների խումբ է ձևավորվել, երթուղային խնդիրները լուծելու համար ևս խումբ է ձևավրովել, մեդիայով զբաղվող խումբ, տարածքային պատասխանատուներ են ընտրվել շրջանների և Երևանի»։ Իսկ թե ովքեր են այդ ստորաբաժանումների պատասխանատունները, Ավետիսյանն ասաց, որ  հայտնի մարդիկ չեն։ 



ՇՀիշեցնենք, որ շտաբի ղեկավար Ժիրայր սեֆիլյանը հայտարարել էր, որ դեկտեմբերի 1-ին իրենք դուրս են գալու փողոց և պայքարը փողոցում են տանելու։ Ավետիսյանն ասում է, որ մինչ դեկտեմբերի 1-ը իրենք մի շարք իրազեկող ակցիաներ կանեն. «Շուտով  կունենանք միջոցառումների ժամանակացույցը և ըստ այդմ  մեկնելու ենք շրջաններ, Երևանում ենք հանդիպումներ ունենալու ժողովրդի հետ, փոքր դահլիճային հանդիպումներ կլինեն , ժողովրդին կազմակերպելու ոտքի հանելու համար։ Հնարավոր  է նաև, որ ավելի մեծ  միջոցառումներ լինեն»։ Ավետիսյանը ասաց նաև, որ իրենք ևս դրամահավաք են կազմակերպելու և շուտով հիմնադրամ կունենան. «Օրենքով սահմանված կարգով ինչ հնարավորություններ, որ կա մենք նաև  դրանք  օգտագործելու ենք, ինչու չօգտագրոծենք։ դահլիճներ ենք վարձակալելու, եթերաժամեր ենք ունենալու, այնքան որքան մեր հնարավորությունները մեզ կների»,-ասաց ավետիսյանը։ Տեղեկացնենք, որ «Ընդդիմության միասնական» շտաբը տեղակայված է Երզնկյան 75 հասցեյում։