ԵՄ-ն Թուրքիային կոչ է անում հաշտվել քրդերի հետ

ԵՄ-ն Թուրքիային կոչ է անում հաշտվել քրդերի հետ

Եվրամիությունը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել հաշտվել քրդերի հետ և դադարեցնել նրանց հանդեպ բռնությունը: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն՝ հղում անելով «Reuters»-ին:



Համապատասխան հայտարարություն է արել Եվրահանձնաժողովը, որի պարտականությունների մեջ է մտնում Եվրամիությանն անդամակցելու համար անհրաժեշտ՝ Թուրքիայի կողմից իրականացվող բարեփոխումներին հետևելը: Դրանից բացի, եվրակոմիսարները խորհուրդ են տվել Անկարային լուծել անկախ դատարանների և խսքի ազատության հարցերը:



«Եվրահանձնաժողովը հույս ունի, որ Թուրքիայում կդադարեն քրդերի հանդեպ բռնությունները և կսկվի քրդական հարցի վերաբերյալ բանակցային գործընթացը», - հայտարարել է ընդլայնման հարցերով ԵՄ կոմիսար Յոհանես Հանը:



նկարում՝  հանրահավաք Ստամբուլում