Լևոն Մութաֆյանի մահը չար կատա՞կ…

Լևոն Մութաֆյանի մահը չար կատա՞կ…

Երբ կարդացի, որ Լևոն Մութաֆյանը մահացել է, առաջին պահին կասկածեցի՝ երևի մեկը չար կատակ է անում:



Գաղտնիք չէ, որ նա շատ «թշնամիներ ունի»: Ու հենց այդպես, կատակով էլ վերաբերվեցի լուրին ու շարունակեցի գործս:



Բայց հետո տեսա, որ կայքերում լուրը ձնագնդի նման մեծանում ու տարածվում է, սկսեցի կասկածել՝ ու՞մ  ինչ վատություն է արել թատերագետ- լրագրողը, որ...



Ախր մասնագիտության բեռն էլ ծանր է՝ մեկին քննադատում, աչքի փուշն ես դառնում ու օր- օրի ավելանում են «թշնամիներիդ թիվը»:



Օր կա՞, որ այս կամ այն անկյունից սպառնալիք չհնչի, բանը հասել է նրան, որ երբ մի ընթերցող զանգում է խմբագրություն՝ համարդ իմանալու, խմբագրությունում հրաժարվում են տալ: Հենց երեկ տեղեկացրին՝ համարդ էին ուզում, չտվինք, մտածում էինք՝ «թշնամիներիցդ է»:



Ու հիմա, դժվար է հավատալ, որ Մութաֆյանը մահացել է իր մահով: Բնական է, որ նման բան կարող է լինել, մահը մարդու ականջի ետևում թաքնված է,  բայց հավատա՛լն է դժվար:



Այդ առումով կուզեի կոտրվեր, հալվեր մեր մեջ այդ անհավատությունը՝ ստույգ ու անաչառ փաստերով:



Հասմիկ Բաբաջանյան