Լավրովն ու Զարիֆը հանդես են եկել Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև երկխոսության կայացման օգտին

Լավրովն ու Զարիֆը հանդես են եկել Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև երկխոսության կայացման օգտին

Ռուսաստանի և Իրանի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ լավրովն ու Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց են ունեցել սիրիական հարցի շուրջ: Այդ մասին հաղորդում է «gazeta.ru»-ն՝ հղում անելով ТАСС-ին:



«Ընդգծվել է, որ երկխոսությունը, որը նախատեսված է հոկտեմբերի 30-ին Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ մասնակից-երկրների միջև ստեղծվածպայմանավորվածությամբ, պետք է իրականացվի ՄԱԿ հովանու ներքո, Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցչական պատվիրակության միջև, իսկ արտաքին «խաղացողները» ՝ ներառյալ «Սիրիայի աջակցության խումբը», պետք է օգնեն կողմերին համաձայնության գալ, այլ ոչ թե փոփոխել միջսիրիական բանակցությունների ընթացքը և թյուր ձևով ներկայացնել դրանց արդյունքները», - ասված է հաղորդագրության մեջ:



Մինչ այդ հաղոդվել էր, որ Ռուսաստանը առաջարկում է Վիեննայում կայանալիք Սիրիայի հարցով բանակցություններին հրավիրել Արաբական պետությունների Լիգային և Իսլամական համագործակցության Կազմակերպությանը: