Եգիպտոսը համաձայնվել է А321 ինքնաթիռի աղետի պատճառների հետաքննության գործում ԱՄՆ մասնակցությանը

Եգիպտոսը համաձայնվել է А321 ինքնաթիռի աղետի պատճառների հետաքննության գործում ԱՄՆ մասնակցությանը

Եգիպտոսի իշխանությունները համաձայնվել են ռուսաստանյան А321ինքնաթիռի աղետի պատճառների հետաքննության գործում ԱՄՆ Հետաքննությունների Դաշնային բյուրոյի մասնակցությանը: Այս մասին հաղորդում է «lenta.ru»-ն՝ հղում անելով « Click Orlando» տեղեկատվական պորտալին:



Կահիրեի ընդունած որոշման մասին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Եգիպտոսի ԱԳն ղեկավար Սամեխ Շուկրին:
«Եգիպտոսն արդեն ընդունել է ամերիկյան քննիչների առաջարկը, ովքեր պատրաստ են կապեր հաստատել շարժիչների արտադրողների հետ: Նրանք կարող են օգտվել ցանկացած խորհրդատուի ծառայություններից, ում կարիքը որ կզգան», - ասել է ԱԳՆ ղեկավարը:
Նրա խոսքերով, հետաքննությանը ԱՄՆ ներկայացուցիչների մասնակցությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ կործանված ինքնաթիռի շարժիչները արտադրված են ամերիկյան «Pratt & Whitney» ընկերության կողմից: