Ինչ է կարևորելու Օբաման՝ G20-ի գագաթնաժողովի քննարկումներում

Ինչ է կարևորելու Օբաման՝ G20-ի գագաթնաժողովի քննարկումներում

ԱՄՆ նախագահի ադմինիստրացիայից հայտնել են, որ Թուրքիայի Անթալիա քաղաքում նոյեմբերի 15-16-ին կայանալիք G20-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պլանավորում է առանձնակի կարևորությամբ քննարկել Սիրիայի հարցը: Այս մասին հաղորդում է «gazeta.ru»-ն՝ հղում անելով «Reuters»-ին:



«Անհնարին կլիներ գնալ այնտեղ, և ժամանակ չհատկացնել «Իսլամական պետության» թուլացմանն ու լիակատար ոչնչացմանն ուղղված մեր շարունակվող ջանքերի մասին մտորումներին և խոսակցություններին: Շատ երկրներ, որոնք կմասնակցեն «մեծ քսանյակ»-ի երկրների գագաթնաժողովում, հանդիսանում են ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի մասնակիցներ «Իսլամական պետության» դեմ պայքարում»,- մասնավորապես ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ: