Լուսանկարիչը ֆիքսել է այն պահը, երբ Օլանդին հայտնում են տեռորիստական հարձակումների մասին

Լուսանկարիչը ֆիքսել է այն պահը, երբ Օլանդին հայտնում են տեռորիստական հարձակումների մասին

«The Daily Mail» պարբերականը հրապարակել է լուսանկար, որտեղ ֆիքսված է հենց այն պահը, երբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին իր թիկնապահը հայտնում է Փարիզում սկսված տեռորիստական հարձակումների մասին։ Սա այն ժամանակ էր, երբ Օլանդը գտնվում էր «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում՝ Ֆրանսիայի եւ Գերմանիայի ֆուտբոլային հավաքականների ընկերական խաղին։ Հենց այդ պահին է նաեւ, որ մարզադաշտում 3 պայթյուն է որոտում, որից հետո նախագահի անվտանգությունը հեռացնում է նրան մարզադաշտից։ 



Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Փարիզում կատարված մի շարք տեռորիստական հարձակումների հետեւանքով մահացածների թիվը պաշտոնապես հասնում է 129-ի, իսկ վիրավորների թիվը՝ 352-ի։