Ռուսաստանը, Թուրքիան և ԱՄՆ-ը տարակարծություններ ունեն քրդերին ահաբեկչական խմբավորումների ցուցակում ընդգրկելու հարցում

Ռուսաստանը, Թուրքիան և ԱՄՆ-ը տարակարծություններ ունեն քրդերին ահաբեկչական խմբավորումների ցուցակում ընդգրկելու հարցում

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան, ինչպես նաև ԱՄՆ-ը և Թուրքիան տարակարծություններ ունեն քրդերին ահաբեկչական խմբավորումների ցուցակում ընդգրկելու հարցում: Այս մասին հաղորդում է «gazeta.ru»-ն:



«Նրանք [Թուրքիան] Ժողովրդավարական միասնության կուսակցությանը համարում եմ ահաբեկչական: Մենք գտնում ենք, որ նրանք օրինական կուսակցություն են: Այստեղ տարակարծություններ կան ոչ միայն մեր և թուրքերի, այլև՝ թուրքերի և աամերիկացիների միջև: Անգամ ՆԱՏՕ-ի ներսում կան տարբեր մոտեցումներ», - ասել է ռուսաստանցի դիվանագետը: Նա հավելել է, որ մոտակա երկու-երեք շաբաթների ընթացքում սպասվում են ինտենսիվ շփումներ Հորդանանի գլխավորությամբ՝ կապված ահաբեկիչների միասնական ցուցակ կազմելու հետ: