«Հայկական ժամանակ». ՍԱՍ– ի աշխատակիցների առաջ պայման է դրվել՝ ութական «այո» բերել սահմանադրական հանրաքվեի համար

«Հայկական ժամանակ». ՍԱՍ– ի աշխատակիցների առաջ պայման է դրվել՝ ութական «այո» բերել սահմանադրական հանրաքվեի համար

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՍԱՍ սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը ՍԱՍ– ի աշխատակիցների առաջ պայման է դրել ութական «այո» բերել սահմանադրական հանրաքվեի համար՝ ներկայացնելով 8 ընտրողի անձնագրի պատճեն։
Երեկ ՍԱՍ-ի աշխատակիցներից «ՀԺ»–ին ահազանգել են, որ պայմանը չկատարողներին սպառնում են աշխատանքից ազատել։ «Այն աշխատակիցներին, ովքեր հանրապետության մարզերից են, նույնպես հրահանգված է ութական ընտրողի անձնագրի պատճեն ներկայացնել։ Այս ընտրողներին ավտոմեքենաներով կտեղափոխեն մայրաքաղաքի տեղամասեր քվեարկության»,– ասել Է ՍԱՍ-ի աշխատակիցը։

Պատգամավորից երեկ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Հիշեցնենք, որ 2012թ. ԱԺ ընտրություններից հետո Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդներն արձանագրել Էին, որ «ԱԱՍ»–ի աշխատակիցները քվեարկել են Արտակ Սարգսյանի՝ մեծամասնականով առաջադրված ընտրատարածքում։ 2013թ. Երևանի ավագանու ընտրություններից առաջ Սարգսյանն իր աշխատողներին ուղարկում էր Տարոն Մարգարյանի քարոզարշավին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։