Մնացել էին ինքնաշեն վերելակում

Մնացել էին ինքնաշեն վերելակում

Նոյեմբերի 22-ին, ժամը 12.18-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 1 շենքի 1-ին մուտքի վերելակում (3-րդ և 2-րդ հարկերի մակարդակում) քաղաքացիներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ջոկատը:



Պարզվել է, որ շենքի վերելակն ինքնաշեն է, քանդվել է վերելակի ճոպանը, և բնակարաններից մեկի բնակիչներ ՝ Օ. Հ.-ը (1988թ. ծնվ.) և Ռ. Ա.-ը (2014թ. ծնվ.) արգելափակվել են 3-րդ և 2-րդ հարկերի մակարդակում:



Փրկարարները վերելակից անվնաս դուրս են բերել Օ. Հ.-ին և Ռ. Ա.-ին, իսկ ժամը 13.00-ին հրշեջ-փրկարարները սահմանազատել են վերելակը: