Սեր և սուրճ

Սեր և սուրճ

«Իրական սերը դա սուրճն է, որը պատրաստում ես տանը առավոտյան, ցանկալի է ձեռքով թարմ աղացած, դարչինով, մշկընկույզով, հիլով…կամ առանց: Սուրճն է, որի կողքին պիտի կանգնես` հետևելով, որ չթափվի, այլապես համը այն չի լինի: Պիտի համբերատար սպասես մինչ կեռա ու կբարձրանա, երեք անգամ, ապա սրճեփում մեկ թեյի գդալ սառը ջուր ավելացնես ու թողնես մրուրը նստի:



Այո, իրական սերը սուրճն է, որ ամեն օր լցնում ես սիրած բաժակի մեջ ու խմում, զգում ու վայելելում ամեն մի կումը…»:



Սիրելի ընթերցողներ, սա մի փոքրիկ հատված էր Մաքս Ֆրայի (երկու հեղինակների գրական կեղծանուն) «Սրճային գիրք» ստեղծագործությունից, ուր շատ պատկերավոր ներկայացված է սուրճի իրական սիրահարների վերաբերմունքը ըմպելիքին:



Բարի լույս բոլորին: Սիրով վայելեք սուրճը «Հրապարակի» հետ: