Թմրանյութ շոկոլադի մեջ

Թմրանյութ շոկոլադի մեջ

«Իզվեստիայի» փոխանցմամբ՝ ամերիկացի գիտնականները շոկոլադի բաղադրության մեջ հայտնաբերել են մի նյութ, որ ըստ էության թմրանյութ է: Գիտնականները պնդում են, որ շոկոլադը որոշակի քանակությամբ վանդանամիդ է պարունակում, որը մարդու վրա ունենում է նույն ազդեցությունը, ինչ մարիխուանան:



Վանդանամիդը ազդում է ուղեղի վրա և կախվածություն առաջացնում: Դա է պատճառը, որ մարդ երբեմն ցանկություն է ունենում շոկոլադի մի ամբողջ սալիկ ուտել:



Ըստ ամերիկացի գիտնականների՝ 30 կգ շոկոլադի մեջ եղած վանդանամիդը հավասարազոր է մարիխուանայի մեկ չափաբաժնի: