Շամպայնի օգտագործումը օգնում է կանխել թուլամտությունը

Շամպայնի օգտագործումը օգնում է կանխել թուլամտությունը

Ամեն օր երեք գավաթ շամպայնի օգտագործումը կարող է կանխել թուլամտության զարգացումն ու Ալցհայմերի հիվանդությունը: Այս մասին հաղորդում է «euromag.ru»-ն՝ հղում անելով բրիտանական «Metro» պարբերականին:
Նման բուժիչ հատկություններով են օժտված Պինո-նուար և Պինո մինիե տեսակի խաղողները: Օգտակար նյութերը օգնում են օրգանիզմին բարելավել տարածական հիշողությունն ու նվազեցնել գլխուղեղի հիվանդության ռիսկերը:
«Reading University»-ի գիտնականները հաջողությամբ ավարտել են իրենց փորձարկումները առնետների վրա և այժմ հույս ունեն փորձարկումները կիրառել կենսաթոշակառումների վրա:
«Արդյունքները տպավորիչ էին: Առաջին անգամ մեզ հաջողվեց ցույց տալ, որ շամպայնի չափավոր օգտագործման պրակտիկայում առկա է ուղերի կոգնիտիվ ֆունկցիաների վրա ազդեցության պոտենցիալը: Նման ֆունկցիաներից է հիշողությունը», - ասել է «Reading University»-ի պրոֆեսոր Ջերեմի Սպենսերը: