Հանձնարարվել է լինել առավել հետևողական աղբահանության կանոնակարգման և բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ

Հանձնարարվել է լինել առավել հետևողական աղբահանության կանոնակարգման և բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով ամենօրյա հսկողության արդյունքում հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 51 դեպքի մասով: 



Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 4 վարչական արձանագրություն:



Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ոչ բավարար գնահատելով այդ ուղղությամբ աշխատանքների ներկա ընթացքը, պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է լինել առավել խիստ և հետևողական:



«Բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարի արդյունքները բավարար չեն: Անհրաժեշտ է շարունակել խիստ հսկողությունը: Հատկապես վերջին շրջանում կրկին նկատելի է այդ երևույթի աշխուժացում, ինչն անթույլատրելի է: Ըստ այդմ ուժեղացրեք հսկողությունը հատկապես բակային տարածքներում, կամարանցումներում և շքամուտքերում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: