Դի՝ ննջարանում

Դի՝ ննջարանում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 1-ին, ժամը 14.50-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 25 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՏԿԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են դուռը և ննջասենյակում՝ աղբակույտում, հայտնաբերել Ա. Դ.-ի դին (մոտ 70 տարեկան):

Հրշեջ-փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: