Նալբանդյանը կայցելի Բրյուսել

Նալբանդյանը կայցելի Բրյուսել

Դեկտեմբերի 7-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բրյուսել:



Եվրոպական միության կենտրոնակայանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին կազդարարեն Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը։

Նույն օրը կկայանա Էդվարդ Նալբանդյանի և Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպումը, որից հետո հանդես կգան մամլո համար հայտարարություններով, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։