«Մեղա քեզ»-ի շարքից

«Մեղա քեզ»-ի շարքից

Լսենք.



«Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի վարչությունում հարուցված գործի շրջանակում ձերբակալվել է Կենտրոն վարչական շրջանի աշխատող ՀՀԿ-ական Զավեն Միրիջանյանը: ԶԼՄ-ների տվյալների համաձայն, Զավեն Միրիջանյանը միայնակ չի գործել: Հաղորդվում է, որ նրա հետ նույն գործով զբաղվել է ԱԺ հանրապետական պատգամավորներից մեկի փեսան, որն աշխատում է Մաքսային ծառայությունում: Քննությանը չխանգարելու նկատառումներից ելնելով` նրա անունը չի հրապարակվում: Հաղորդվում է, որ ընտրակեղծարարների այս որջը գործողությունների է պատրաստվել Կենտրոն համայնքում: Իսկ Կենտրոն համայնքը, ինչպես հայտնի է, ընտրությունների ժամանակ լինում է կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի «կուրացիայի ներքո» /arminfo.am/:



Նշենք, որ այս մասին կարդալուց և իշխանական, և ընդդիմադիր թևը մի հատ խաչ կանի ու կասի՝ «Մեղա քեզ, էս ինչ նոր խաղ է»:



Փաստը մեկ անգամ ևս հավաստում է, որ նման հաղորդումները տրվում են ոչ թե հանրության համար, այլ միջազգային կառույցների «աչքը խոթելու համար»:



Ամենազավեշտալին այն է, որ Հանրապետական պատգամավորի անունը չեն տալիս՝ քննության նկատառումների չխանգարելու համար:



ՀԳ Հա՜, բա, մնացած հանրապետականները, որ իմանան «լրջով բռնի- բռնի»-ն սկսվել է, կարող է «հավատան ու ետ քաշվեն՝ գործը պրավալի տալով»:



ՀԳ Ոչ պակաս խնդալու է, երբ հաղորդվում է, որ ընտրակեղծարարների այս որջը գործողությունների է պատրաստվել Կենտրոն համայնքում:



Պետական ահաբեկչություն:



Մի դեպքում ահաբեկիչների անունները վայրկենական հաղորդվում են, մի այլ դեպքում որջի աղբյուրները խնամքով պահվում:



Հասմիկ Բաբաջանյան