Բոլոր հարցերին կպատասխանեմ քվեարկությունից հետո. Սերժ Սարգսյան (լուսանկարներ)

Բոլոր հարցերին կպատասխանեմ քվեարկությունից հետո. Սերժ Սարգսյան (լուսանկարներ)

Քիչ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց Սպանդարյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 09/11 ընտրատեղամաս: Նախագահին ուղեկցում էր նրա կինը՝ Ռիտա Սարգսյանը: Առաջին տիկնոջը քվեարկությունից հետո ծաղիկներ նվիրեցին:



Hraparak.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քվեարկությունից հետո Սերժ Սարգսյանը շտապեց հեռանալ՝ անպատախան թողնելով լրագրողների հարցերը: «Բոլոր հարցերին կպատասխանեմ քվեակությունից հետո»:



Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից լրագրողների մուտքը այդ տեղամաս «արգելված էր»: Հանձնաժողովի նախագահը պնդում էր, որ նախագահի քվեարկությանը կարող են ներկա լինել այն լրագրողները, ովքե  հավատարմագրվել էին նախագահականում: Մինչդեռ նախապես նման բովանակությամբ հայտարարություն չէր եղել, եւ դա լրագրողի մասնագիտական գործունության խոչընդոտում է:



Լրագողների աղմուկից  հետո նախագահականի լրատվական ծառայությունը փորձեց կարգավորել հարցը: Լրագրողները այս հարցով դիմել էին հանձնաժողովի անդամ, «ժառանգության» նախկին խոսնակ Հովսեփ Խուրշուդյանին, ով եւս փորձել էր օգնել լրագրողներին մուտք գործել տեղամաս: