Էրդողանն իրեն է վերագրել «Թուրքական հոսքի» սառեցման նախաձեռնությունը

Էրդողանն իրեն է վերագրել «Թուրքական հոսքի» սառեցման նախաձեռնությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Էրդողանը հայտարարել է, որ ոչ թե Ռուսաստանն է սառեցրել «Թուրքական հոսքի» նախագիծը, այլ՝ թուրքական կողմը: Այդ մասին հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով Daily Sabah-ին:
Էրդողանի խոսքերով, ինքը հավանություն չի տալիս Су-24-ի հետ տեղի ունեցածմիջադեպից հետո Մոսկվայի գործողություններին և խոստացել է գտնել էներգիայի այլ առաքիչների՝ Ռուսաստանի փոխարեն: Որպես օրինակ նա բերել է Ադբեջանին ու Քաթարին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ «Թուրքական հոսք» գազատարի շինրարարության աշխատանքները դադարեցվել են: