Քանյե Ուեսթի նոր ալբոմը արժանացել է Պիկասոյի ընտանիքի «օրհնությանը»

Քանյե Ուեսթի նոր ալբոմը արժանացել է Պիկասոյի ընտանիքի «օրհնությանը»

Իսպանացի հանրահայտ նկարիչ Պաբլո Պիկասոյի ընտանիքը մեծարել է ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի The Life Of Pablo ալբոմը, հայտնում է NME պարբերականը:



«ԻՄ կարծիքով շշմեցուցիչ է, որ նա (Ուեսթը) հարգանքի տուրք է մատուցում Պաբլոյի աշխատանքին: Նրանց աշխարհայացքները նման են: Նրանք ցանկանում են փոխել խաղի կանոնները: Պաբլո Պիկասոն՝ կերպարվեստում, իսկ Քանյեն՝ երաժշտության մեջ»,- ասել է նկարչի ծոռնուհի Ֆլորիան Պիկասոն: