«Ժողովուրդ». Ժամավաճառություն

«Ժողովուրդ». Ժամավաճառություն

Շարունակելով դեսպանների հետ հանդիպումների շարքը` երեկ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր հրավիրել հայ-ֆրանսիական երկկողմ տնտեսական համագործակցության օրակարգային հարցերի շուրջ: Մինչ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանի զեկույցը` Սերժ Սարգսյանը ինքն է ներկայացրել հայ-ֆրանսիական առեւտրատնտեսական հարաբերությունների վերաբերյալ մի զեկույց: 



Իր հերթին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Չիտեչյանն էլ վերհիշել է այն բարեբեր տարիները` 2011-2012թթ., երբ Ֆրանսիան դարձավ Հայաստանի երկրորդ գործընկերը արտաքին ներդրումների ծավալով:



Ուշագրավ է, որ ո՛չ Չիտեչյանը, ո՛չ էլ Սերժ Սարգսյանը չեն հիշատակել այն փաստը, որ ֆրանսիական կապիտալով Հայաստանում գործող խոշորագույն ընկերությունը` «Օրանժ»-ը, նախորդ տարի ստիպված եղավ իր կատարած ներդրումներից մի քանի անգամ ցածր գնով վաճառել ընկերությունը եւ հեռանալ երկրից: Նույն կերպ եւ խոսք չի գնացել տարիներ շարունակ ձգձգելուց եւ ամենատարբեր փոխզիջումներ պարտադրելուց հետո, ի վերջո, Հայաստան եկած ֆրանսիական «Քարֆուր»-ի ներկայիս ոչ այնքան հաջող գործունեության մասին: Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով՝ «Քարֆուրը» պատրաստվում էր մասնաճյուղ բացել նորաբաց «Ռոսիա Մոլ»-ում, ինչը, սակայն, տեղի չունեցավ, քանի որ ընկերության գործերը լավ չեն, եւ չի բացառվում, որ առաջիկայում ֆրանսիական հայտնի այս ընկերությունը եւս հեռանա Հայաստանից:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: