«Ժողովուրդ». Հովհաննես Մանուկյանի ծրագրերը լրջորեն վտանգվել են

«Ժողովուրդ». Հովհաննես Մանուկյանի ծրագրերը լրջորեն վտանգվել են

«Ժողովուրդը» գրում է. «Ինչպես հայտնի է՝ այս տարվա սեպտեմբերին Գյումրիում պետք է տեղի ունենան ՏԻՄ ընտրություններ: Մինչեւ վերջերս թվում էր, թե Հայաստանի երկրորդ քաղաքի քաղաքապետի պաշտոնի համար հիմնական պայքարը ընթանալու է իշխանությունների հովանավորությունը վայելող չորս խմբերի միջեւ: Դրանք են՝ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը, նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը եւ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Սակայն կենացները գնալով քաղցրանում են: Նախ` հայտնի դարձավ, որ հնարավոր է՝ առաջին անգամ գյումրեցիներն իրենց քաղաքապետին ուղղակի չընտրեն: ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագծով նախատեսվում է, որ Գյումրիում եւս, ինչպես Երեւանում, կընտրվի ավագանի, որի մեծամասնությունն էլ իր կազմից կընտրի քաղաքապետին: Օրերս էլ քաղաքական շրջանակներում լուրեր տարածվեցին այն մասին, որ ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը, հնարավոր է, նույնպես Գյումրիի քաղաքապետի թեկնածու առաջադրվի: Սակայն ընտրությունների ձեւի փոփոխությունը նրա ծրագրերը լրջորեն վտանգել է»



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: