«Ժողովուրդ». Հետաքրքիր դրվագներ ՀՀ ՊԵԿ ղեկավարի կյանքից

«Ժողովուրդ». Հետաքրքիր դրվագներ ՀՀ ՊԵԿ ղեկավարի կյանքից

ՀՀ ՊԵԿ նախագահ նշանակված Հովհաննես Հովսեփյանը տասը տարի առաջ` 2002-ից մինչեւ 2006 թվականը, Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում եղել է նախագահականի կադրերի վարչության պետը: «Ժողովուրդն» այդ տարիների մամուլի հրապարակումներից հետաքրքիր իրողություններ պարզեց: Եւ այսպես, 2006 թվականին հերթական խորհրդակցություններից մեկի ժամանակ Քոչարյանն իր խորհրդական Գառնիկ Իսագուլյանին հանձնարարել է մեկնել Արցախ: Գործուղման ձեւակերպումը եղել է Հովսեփյանի պարտականությունը, սակայն նա դա չի արել: Արցախից վերադառնալուց հետո գործուղման հետ կապված Իսագուլյանի եւ Հովսեփյանի միջեւ վիճաբանություն է սկսվել, ինչն ավարտվել է նրանով, որ կադրերի վարչության պետը ծնոտին հարված է ստացել: Նա արյունոտված գնացել է Ռոբերտ Քոչարյանի մոտ եւ բողոքել Իսագուլյանից: Ի վերջո, ծառայողական քննություն է անցկացվել, որի արդյունքում պարզվել է, որ Հովսեփյանը թերացել է իր պարտականություններում, ինչի համար Հովսեփյանն աշխատանքից ազատվել է:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: