«Ժողովուրդ». «Վիկիլիքսը»՝ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի ջերմ հարաբերությունների մասին

«Ժողովուրդ». «Վիկիլիքսը»՝ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի ջերմ հարաբերությունների մասին

«Ժողովուրդը» գրում է. ««Վիկիլիքսի» հրապարակած փաստաթղթերից տեղեկանում ենք, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո ռուսական կողմը ՀՀ իշխանություններին առաջարկել է «օգնել» նախաքննության գործում: 2004թ. նոյեմբերի 18-ին Հայաստանում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսի եւ այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հանդիպման մանրամասները ներկայացնող փաստաթղթում նշված է, թե ինչպես է Սերժ Սարգսյանը հպարտացել իր եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ հարաբերություններով: Նա պատմել է, որ Պուտինի հետ շփվել է դեռ այն ժամանակ, երբ նա եղել է ՌԴ դաշնային անվտանգության ծառայության ղեկավարը: Սերժ Սարգսյանը երանությամբ հիշել է, որ Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ Պուտինն իր հանդեպ այնքան ջերմ է եղել, որ անգամ գրկախառնվել են»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: