Էդ Օսկանյանն էլ վախտը գտա՞վ

Էդ Օսկանյանն էլ վախտը գտա՞վ

Էս, Վարդան Օսկանյանն էլ վախտը գտավ, հայտարարեց նոր կուսակցություն հիմնադրելու մասին, հըմի էլ սաղ մամուլը, իշխանությունները իրենց արջի քոթոթներով ու դամքյաշներով հարձակվել են էդ խեղճ մարդու վրա, չնայած ամեն խոսքից առաջ ու հետո չեն մոռանա ըսեն, թե իրանց հմար մեկ է, թող ստեղծի, բայց մեկ է, չեն կռնա իրանց վախը ցույց չտան։ Ա՛յ բալա՜մ, հըբը օր ձեզի հմար մեկ է, էդ ընչի՞ տարիմ առաջ նախագահին չըսեցիք, թե մեզի հմար մեկ է, թե Ծառուկյանը քաղաքականությամբ կզբազվի, թե,՞ չէ։ Էդ ընչի՞ նախագահին չհուշեցիք, թե կուսակցական աշխատանքով զբազվելը կորոշե ոչ, թե երկրի նախագահը, այլ ՀՀ Կուսակցությունների մասին օրենքը։ Հըբը հմի, ընչի՞ եք ըդպես իրար խառնվել, կարողա՞ էդ կուսակցության ստողծման ու պահպանման փողերը ջեբերիցդ բըդի տակ ․․․ Տնաշեններ, էն Տիգրանը, Նիկոլն ու Էդմոնն էլ կուսակցություն ստեղծեցին, ինչխո՞ր ըդպես իրար չխառնվեցիք ․․․ հեչ դիվանագիտություն չունեք, չեք կռնա՞ ձեզի զսպեք ․․․ ձեն մի հանեք, ընչի՞ վռազմ ձեզի կծախեք, Օսկանյանն էլ ըդորից շիրա կառնե ․․․չիտեք օր, ձեր ղալաբալխով իրան կհուշեք, օր ամենաշատը հենց ըդորից էլ կվախենայիք, ըդոր հմար էլ երկու, իրեք տարի էղավ կխոսաք ու կգրեք էդ մասին։ Նույնիսկ իշխանությունները էնքան քթի ծակ չունեցան, օր բռնեցին ու Օսկանյանի վրա գուրծ սարքեցին, մեղադրելով նրան փողեր լվանալու մեջ։ Օր, պարզ էղնի, թե ըդիկ ինչ մեղադրանք է, ըսեմ, օր նույն բանն է, ինչ նախագահի վերահսկողության ծառայության նախկին ղեկավար և ըդորից հետո ՊԵԿ նախագահ՝ Հովհաննես Հովսեփյանի արարքը։ Չմտածեք, թե ՊԵԿ-ի նախագահին էլ են մեղադրանք առաջադրել, չէ՛ հա՜, նրա բանավոր ըսածին հավատացին, օր 3 մլն․ դոլար իրան, ոչ հայտնի ախպերն է նվիրլ, իսկ Օսկանյանի ու աշխարհահռչակ բարերար Հանցմանի ըսածներին, գրավոր փաստաթղթերին չհավատացին։ 2008թ․-ի նախագահական ընտրություններից հետո, իշխանությունները նույն մեղադրանքով ձերբակալեցին Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետ՝ Ալեքսան Արզումանյանին, ընկերոջից 50 000 դոլար պարտքով գումար ստանալու հմար։ Էղավ են անեկդոտը, օր թոռը տատիկիկ կհարցնե, թե տատ ձեր ժամանակ սեքս կար, տատիկը կսե, չէ բալես, մեր ժամանակ նույն բանը կենեին, բայց փող չտալու հմար, ըդոր սեր կսեին։



Ճիշտ է, խոսալը հեշտ է, բայց խո իշխանությունները միամիտ չե՞ն, օր ըդպես կվախենան Վարդան Օսկանյանի՝ ըսել է, թե Ռոբերտ Քոչարյանի խաղի մեջ մտնելուց։ Իրանք շատ լավ գիտեն, օր Օսկանյանը ախպար է, և մեր, տեղացիներիս պես վա բանկ գնացող չէ։ Ինքը մինչև 200% վստահ չէղնի, խաղի մեջ չի մտնի։ Իշխանությունները նաև, գիտեն, օր իրանց թիմում շատ են էն մարդիկ, որոնք Քոչարյանի օրոք են հասել ամեն ինչի և նրա հրհանգով, շատերն էլ նժարի ծանր կողմն անցնելու մեծ փորձ ունենալով, հարմար պահի, առանց վարկյան կորցնելու, բանակափոխ կէղնեն։ Սերժ Սարգսյանը շատ լավ գիտե Ռոբերտ Քոչարյանին ու գիտի նաև, օր, եթե նա մտավ խաղի մեջ, մինչև վերջ գնացող է։ Ոչ՛ Սարգսյանը, ո՛չ նրա թիմի որևէ անդամ, Քոչարյանի հանդեպ չեն կռնա էնե էն, ինչ էրեցին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ծառուկյանի և ուրիշների գլխին։ Կասկածանքից վեր է, օր Վարդան Օսկանյանն էլ, Ռոբերտ Քոչարյանն էլ շատ լավ գիտեն, օր քաղաքական մեծ խաղի մեջ մտնելուց, իրանց առաջ են դնելու մարտի 1-ի սպանդի և հոկտեմբերի 27 -ի ոճրագործության թեման։ Չնայած էդ տարիներին կատարվածների ու դրանք չկանխելու հմար կոչված բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն էլ էսօր գործող իշխանության մեջ են, մեկ է, ցանկացած բանական մարդ, գործող իշխանությունների դեմ պայքարի դուրս գալուց առաջ, էդ մասին կմտածեր։ Եթե, ըդպես ռիսկով խաղի մեջ են մտել, կմնա ենթադրել, օր, իրանց վրա վստահ են և չեն վախենա պայքարից։ Կարող է ըսելիք ունեն, որից ոչ, թե իրանք, այլ իշխանությունները բըդի վախենան։ Երկու տարի առաջ Վարդան Օսկանյանի դեմ ձեռնարկած քայլերից, կուսակցություն բացելու մասին նրա արած հայտարարությունից հետո, իշխանությունների մանդրաժից ու նրանց արձագանքներից կէրևա, օր առայժմ, ավելի հավանական է երկրորդը տարբերակը։

Ստեփան Սարուխանով