«Ժողովուրդ». Հովհաննես Հովսեփյանը, փաստորեն, ոլորտում նորեկ չէ

«Ժողովուրդ». Հովհաննես Հովսեփյանը, փաստորեն, ոլորտում նորեկ չէ

«Ժողովուրդը» գրում է. «Երբ այս տարվա մարտի 3-ին Սերժ Սարգսյանն իր վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանին նշանակեց պետական եկամուտների կոմիտեի նախագահ, հիմնական հարցն այն էր, թե ինչու հենց նրան: Բայց այդպես էլ անպատասխան մնաց: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովսեփյանը վերջին տարիներին ակտիվ զբաղվել է հարկային եւ մաքսային ոլորտներում իր ազդեցությունն ընդլայնելով: ՊԵԿ նախագահի պաշտոնում նշանակումն էլ տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Հովսեփյանը փաստացի պատրաստ է եղել ստանձնել հարկային եւ մաքսային ոլորտների վերահսկողությունը, որը մինչ այդ իրականացնում էր ՀՀ ֆինանսների նախարարը: Տվյալ դեպքում խոսքը ստվերային շրջանառությունները վերահսկելու կարողության մասին է: Ըստ լուրերի՝ մասնավորապես այդ խնդիրը լուծելու համար մաքսային բոլոր միջնորդները առաջիկայում իրենց գործունեությունը կկազմակերպեն Հովսեփյանի վստահելի «Ուրբան լոգիստիկ սերվիսիզ» ՓԲԸ-ի` անցած տարի Չարբախում բացված մաքսային պահեստի միջոցով»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: