Բելգիացիները վախենում են վերագործարկել օդանավակայանը

Բելգիացիները վախենում են վերագործարկել օդանավակայանը

Բրյուսելի միջազգային «Մաալբեկ» օդանավակայանը մարտի 22-ին իրականացված ահաբեկչությունից հետո միայն այսօր է երկրի Քաղաքացիական ավիացիայի վարչության կողմից ստացել իրավունք մասնակի վերագործարկման` ուղեւորային փոխադրումներ իրականացնելու համար: Ինչպես փոխանցում են տեղական ԶԼՄ-ները, տեխնիկապես օդանավակայանը լիովին պատրաստ է իրականացնել իր հիմնական աշխատանքային գրաֆիկով նախատեսված թռիչքների ընդունումն ու ճանապարհումը, սակայն իշխանությունները դեռեւս հապաղում են: Ներկայումս թույլատրվում է օրական միայն ժամում 800 ուղեւորի սպասարկումը կազմակերպել, ինչը օդանավակայանի հզորության քսան տոկոսից էլ քիչ է կազմում: Միաժամանակ նշվում է, որ երկրի իշխանությունները նոր ահաբեկչությունների մտավախություն ունեն եւ դրա համար էլ հապաղում են թույլատրել օդանավակայանի լիարժեք վերագործարկումը: