Հրաժարականները կհաջորդեն միմյանց…

Հրաժարականները կհաջորդեն միմյանց…

 



ԴԱՀԿ ծառայության պետ  Միհրանի հրաժարականը ավետիսի նման է հնչում: Քիչ է մնում ասես՝ մեզ և ձեզ մեծ ավետիս: Միհրանին էլ խնդրես, որ մյուս պաշտոնյաների գլխին իր ձեռքը դնի՝ Տարոսը ձեզ…



Բայց նա արժանապատվորեն է հեռանում.



«Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից»։



Նման արժանապատվություն ժողովուրդն ակնկալում է նաև մյուս պաշտոնյաներից:



Կծիկը բացվում է: Եվ լավ է,որ ներսից, սուսիկ- փուսիկ է բացվում:



Քաղաքական օրակարգը անխոս չէ՝ թու՞յլ կտան, որ մեր մեծագույն արժեքները սուսիկ- փուսիկ, այդպես արժանապատվորեն, մի քիչ էլ հայրենասիրական երանգայնությամբ հեռանան…



Հոտը հեռվից են առել… Ու հոտի վրա գալու են…



Հրաժարականները կհաջորդեն միմյանց…




Հասմիկ Բաբաջանյան