ԵԽԽՎ-ն գարնանային նստաշրջանում չի քննարկի ԼՂՀ հակամարտության խնդիրը

ԵԽԽՎ-ն գարնանային նստաշրջանում չի քննարկի ԼՂՀ հակամարտության խնդիրը

Երեկ ԵԽԽՎ քաղաքական բյուրոն որոշել է գարնանային նստաշրջանում չքննարկել ԼՂՀ հակամարտության խնդիրը, չնայած 3 հարց է առաջարկված եղել այս թեմայով։ Մեկը ֆրանսիացի պատգամավորի առաջարկն էր՝ «ԼՂ հակամարտության վերջին եւ ողբերգական սրացումը» թեմայով, երկրորդը՝ ադրբեջանցիներինը՝ «ԼՂ-ում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճը» վերնագրով, եւ հայկական առաջարկը՝ «Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունները ԼՂ-ի հանդեպ իրականացված ագրեսիայի ժամանակ»: ԵԽԽՎ-ն որոշել է քննարկել «Պանամական փաստաթղթերը»։ Մեր պատվիրակները, բացի բոցաշունչ ելույթներից, ԵԽԽՎ անդամներին են բաժանել բրոշյուրներ՝ Ադրբեջանի կողմից վերջին իրադարձությունների ժամանակ կատարված վայրագությունների փաստերով եւ լուսանկարներով։