Այսօր Հայաստան է բերվում «ռուսական առաջարկը»

Այսօր Հայաստան է բերվում «ռուսական առաջարկը»

Այսօր Երեւան է ժամանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Բնականաբար՝ առիթը Ղարաբաղն է, ավելի ճիշտ՝ պատերազմը եւ խնդրի խաղաղ կարգավորումը։ Ըստ որոշ աղբյուրների, նա իր հետ բերում է խնդրի լուծման ռուսական առաջարկը՝ գուցե մի ամբողջական փաթեթ, ինչը, թերեւս, Մադրիդյան եւ Կազանյան փաստաթղթերի մոտիվներով է կազմվել։ Թվում է՝ ծնունդով հայ (հայրական ազգանունը՝ Քալանթարյան) Լավրովը պետք է հայամետ դիրքորոշում ունենար եւ խնդրի հայանպաստ լուծմանը նպաստեր, բայց, ըստ որոշ կանխատեսումների, նա գալիս է ոչ այնքան հայանպաստ առաջարկով։ Թե ինչ արդյունք կունենա այս այցը, եւ ինչպես կպահի իրեն ՀՀ իշխանությունը, կերեւա առաջիկայում։ Ցավոք, բանակցությունների ընթացքը թաքցնում են հասարակությունից, եւ դրանց արդյունքների մասին մենք կիմանանք միայն այն ժամանակ, երբ ճակատագրական փաստաթուղթն արդեն ստորագրված կլինի։