Ռուսները սպառնացե՞լ են

Ռուսները սպառնացե՞լ են

Պարզվում է` Հայաստան ժամանած, այդպես էլ Ղարաբաղ չմեկնած, համատեղ հայտարարությունը չընդունած Ռուսաստանի Պետդումայի ՆԳ ԱԱ մշտական հանձնաժողովի «այցը» նաեւ «հետախուզական» է եղել այսօր Հայաստան ժամանող Սերգեյ Լավրովի այցի ֆոնին. Ռուսաստանի պատգամավորական բլոկի ներկայացուցիչները փորձել են շոշափել հայ պատգամավորների «նյարդը» «Լավրովի փաստաթղթի» առնչությամբ՝ ըմբռնելու համար, թե ինչ տրամադրություններ են տիրում հայոց պառլամենտում քառօրյա պատերազմից հետո: Նիստը հայերենով վարելը, Ղարաբաղ մեկնելու առաջարկը քանիցս պնդելը, լրագրողների «ռուսատյաց» հարցերը վերջիններիս անակնկալի են բերել: Իրենք էլ իրենց հերթին երեկոյան` իրենց «պատվին» տրված ճաշի ընթացքում, «մեժդու ստրոկ» տեղեկացրել են հայ գործընկերներին, որ լուրջ անհանգստություններ ունեն Նախիջեւանում Թուրքիայի կողմից կատարվող զորային կուտակումների առնչությամբ, ձեռքի հետ էլ «չեն բացառել» այդ ուղիով ԻԳԻԼ-ի ներկայացուցիչների հնարավոր «մուտքն» Արարատյան դաշտավայր եւ Երեւան: Շանտա՞ժ էին անում, հարցրինք մեր աղբյուրին: «Դժվար է ասել, թե ի՜նչ էին անում, Ռասիյու ումոմ նե պանյած»,- ասաց ճաշին մասնակցածներից մեկը: