Օձեր, գորտեր, չղջիկներ, հիմա էլ՝ բու. «Տաջիկներ» թաղամասի բնակիչների անդորրը խաթարողները (ֆոտո)

Օձեր, գորտեր, չղջիկներ, հիմա էլ՝ բու. «Տաջիկներ» թաղամասի բնակիչների անդորրը խաթարողները (ֆոտո)

Վանաձորի Տարոն 4 թաղամասի շենքերից մեկի շքամուտքում երեկ բու է հայտնվել՝ խաթարելով բնակիչների անդորրը, առաջացնելով զարմանք ու խուճապ: Թռչունին բնակիչները նկատել են գիշերը, երբ բուն սկսել է տարօրինակ ձայներ հանել: Շենքի բնակիչները նախ փորձել են ինքնուրույն բռնել շենքում հայտնված այդ թռչունին, որից հետո սակայն զանգահարել են 911 ծառայություն: Ժամանած փրկարարները վերցրել են թռչունին ու բաց թողել:



Հետաքրքրական է, որ այդ թաղամասում նման դեպքեր հաճախ են գրանցվում, դեռ նախորդ տարի բնակիչներից մեկի տուն էլ երկու չղջիկ էին մտել: Այս թաղամասոմ ամռանը նաեւ օձերն են շատանում: Չկառուցված բնակելի շենքերի նկուղային կիսակառույցներում գորտերն են կռկռում, ասել է թե՝ իսկական Ջունգլի, թեեւ թաղամասը տաջիկների կողմից կառուցված լինելու պատճառով հայտնի է «Տաջիկներ» անվամբ: Վանաձորցիները թաքուն հույս ունեն, որ գայլերին սպանելու համար գումար հատկացնելուց հետո «բարեգութ» Կառավարությունը իրենց էլ կֆինանսավորի տարատեսակ թռչունների դեմ պայքարի գործում: