ՊՆ-ն նախաձեռնում է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի կազմավորման գործընթաց

ՊՆ-ն նախաձեռնում է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի կազմավորման գործընթաց

ՀՀ ՊՆ-ն այսօր հաղորդագրություն է տարածել. «Ի կատարումն «ՀՀ կառավարության 2002թ. ապրիլի 18-ի №16 արձանագրային որոշման մեջ լրացում կատարելու և ՀՀ նախարարին կից հասարակական խորհրդի օրինակելի աշխատակարգին հավանություն տալու մասին» 26.11.2015թ. №52 և «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 31.03.2016թ. №337-Ն որոշումների` ՀՀ պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է ՀՀ պաշտպանության նախախարին կից հասարակական խորհրդի կազմավորման գործընթաց:



Հասարակական խորհրդի կազմավորումն իրականացվում է կամավորության սկզբունքով: Հասարակական խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնք ունեն ոլորտում առնվազն երկու տարվա մասնագիտական փորձառություն:



Հասարակական խորհրդի անդամի հայտը կազմված է հետևյալ փաստաթղթերից`



դիմում պաշտպանության նախարարին



ինքնակենսագրություն



բնութագիր - երաշխավորություն առաջադրող կազմակերպության կողմից



տեղեկանք առաջադրող կազմակերպության գործունեության մասին:



Հայտերն ընդունվում են ս.թ. ապրիլի 25-ից մինչև մայիսի 15-ը:



Հայտերն ուղարկել փոստով, ք. Երևան, Բագրևանդի 5 հասցեով` ծրարի վրա կատարելով «Հասարակական խորհրդի անդամի հայտ» նշումը:



Տեղեկությունների համար զանգահարել 010 523482 հեռախոսահամարով»: