Հայտնաբերվել է 2 զինծառայողի դի

Հայտնաբերվել է 2 զինծառայողի դի

Hraparak.am-ի տեղեկություներով` մայիսի 3-ին ԼՂՀ-ում մահացել են 2 ժամկետային զինծառայող: Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք քննչական կոմիտե: «Հայտնաբերվել է 2 ժամկետային զինծառայողների՝ Կորյուն Հարությունյանի եւ Իգոր Հակոբյանի դիերը: Արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն եղել, եւ ոչ էլ հրազենային վնասվածք են ունեցել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն եւ ձեռնարկվում են քննչական եւ դատավարական գործողություններ մահվան հանգամանքները պարզելու համար», -մեզ հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:



Մահացած զինծառայողներից մեկը` 19-ամյա Կորյուն Հարությունյանը Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքից էր, 6 ամիս անց պետք է զորացրվեր: Գյուղացիները մեզ հետ զրույցում նշեցին, որ ծնողները չեն աշխատում, զբաղվում են հողագործությամբ: Ունի մեկ քույր եւ եղբայր: Կորյունի եղբայրը պայմանագրային զիծառայող է: Երեկ զինվորի աճյունը Ղարաբաղից տեղափոխել են Գեղամասար:



Նելլի Կարապետյան