Արցախում ականի պայթյունից վիրավորվել է Վանաձորի նախկին քաղաքապետը

Արցախում ականի պայթյունից վիրավորվել է Վանաձորի նախկին քաղաքապետը

Լեռնային Ղարաբաղի առաջնագծերից մեկում ականի պայթյունից վիրավորվել է Վանաձորի նախկին քաղաքապետ Անդրանիկ Հարությունյանը: Նրա վիճակն այժմ գնահատվում է ծայրահեղ ծանր: Դեպքը տեղի է ունեցել «Եղնիկներ» կոչվող հատվածում: Վանաձորի ԵԿՄ կառույցի ղեկավար Կամո Հովհաննիսյանը Hraparak.am-ին հաստատեց այս տեղեկությունը` նշելով, որ Անդրանիկ Հարությունյանի ոտքը հեռացրել են, այժմ կրկին վիրահատում են: Նա որպես կամավոր սահման է մեկնել Երևանի կամավորական ջոկատի տղաների հետ միասին:



Նշենք, որ Անդրանիկ Հարությունյանը 1996-1999թթ. է եղել Վանաձորի քաղաքապետ: