Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիները վաղը կտեղափոխվեն հիվանդասենյակ. ԱՆ

Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիները վաղը կտեղափոխվեն հիվանդասենյակ. ԱՆ

Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից տուժած 14 և 15 տարեկան պատանիներին այսօր կատարվել են կրկնակի պլաստիկ-վերականգնողական վիրահատություններ:



Առողջապահության նախարարության փոխանցմամբ, տղաների հիմնական վերքերը փակվել են տեղային հյուսվածքների միջոցով: «Կատարվել են երկրորդային կորեկցիաներ մաշկային տրանսպլանտանտներով` մեկի ձախ նախաբզկի վրա, մյուսի աջ սրունքի հետին մակերեսի: Դեռահասների առողջական վիճակը կայուն է, համապատասխանում է կրած վիրահատության տևողության ծանրությանը: Բուժումն ընթանում է նորմալ, հավանական է, որ պատանիները վաղը տեղափոխվեն հիվանդասենյակ», - ասված է հաղորդագրությունում։



«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է պայթյունից տուժած 3 քաղաքացի` 2-ը քիթ-կոկորդ-ականջաբանության, 1-ը նյարդավիրաբուժական բաժանմունքներում: Նրանց վիճակը բժիշկները գնահատում են բավարար, բուժումը շարունակվում է:



Ապրիլի 25-ին ուշ երեկոյան թիվ 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունից երկու մարդ մահացել էր, յոթը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։